HayNews.am, 21-2-2011- Թուրքիայում 2002 թվականին վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) իշխանության գլուխ գալուց հետո այդ երկրում ուժային կառույցների կողմից 61 երեխա է սպանվել, հայտնում է քրդական Firat գործակալությունը:«Թեև Էրդողանը շարունակաբար խոսում է առաջընթացի և ժողովրդավարության մասին, սակայն իրական պատկերը լրիվ այլ է: Թուրքիայում հարյուրավոր երեխաներ են ձերբակալվում, իսկ նրանց մի մասը դառնում է թուրքական ուժային կառույցների գործողությունների զոհը»:
Միայն 2006 թվականին սպանվել է 22 երեխա: Իսկ վերջին 21 տարվա ընթացքում Թուրքիայում պետական կառույցների կողմից սպանված երեխաների թիվը հասնում է 398-ի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment