Wednesday, February 2, 2011

Թուրքիայի ադրբեջանցիները` ընդդեմ հայ-իրանական բարեկամության

Tert.am. 2-2-2011- Երեկ Ստամբուլում Իրանի հյուպատոսության առջև բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ ստամբուլաբնակ ադրբեջանցիներ, որոնք Թեհրանից պահանջել են անհապաղ կասեցնել հարաբերությունները Երևանի հետ:
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` մոտ 50 ադրբեջանցիներ, վեր պարզած Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, ինչպես նաև Հայաստանի և Իրանի նախագահների նկարները, Իրանի հյուպատոսության առջև աղաղակել են հակահայկական կարգախոսներ:
Հավաքված ադրբեջանցիների անունից հայտարարությամբ հանդես է եկել Ջելալ Օջալը` քննադատելով հայ-իրանական համագործակցությունը և Թեհրանին կոչ անելով «մի կողմ դնել Հայաստանի հետ հարաբերություններն ու շրջվել դեպի թյուրքական և իսլամական աշխարհ»:
Ջելալ Օջալը հայտարարել է նաև, թե իբր Իրանն աշխարհում միակ մուսուլմանական երկիրն է, ով աջակցում է Հայաստանին:
Օջալի հայտարարությունից հետո ցուցարարները ցրվել են: Ակցիայի ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել:

No comments: