Saturday, February 19, 2011

«Գոլոս Արմենիի». Ով թքեց Ղարաբաղի վրա

Թերթն անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:
«Լևոն Հակոբովիչը սպառնաց իշխանություններին, որ եթե նրանք խելքները գլուխը չհավաքեն, ապա Թունիսի և Եգիպտոսի օրինակով սոցիալական բունտերը կկրկնվեն Հայաստանում: Եթե նախկինում Կոնգրեսի ղեկավարությունը սրտի թրթիռով կանխավայելում էր գունավոր հեղափոխությունները Հայաստան ներմուծելու անխուսափելիությունը, ապա այսօր նույն համառությամբ սպասում է, որ մինչև «Հայաստան կգլորվի սոցիալական բունտերի այդ ալիքը»: Սոցիալական լարվածությունը կարող է հասնել այն կրիտիկական նշագծին, երբ, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, ժողովուրդը դադարի մտածել, որ ներքաղաքական ապակայունացումը կարող է բացասաբար ազդել իրադրության վրա Արցախում և «թքի Ղարաբաղի վրա»` ի հեճուկս Կոնգրեսի բոլոր ջանքերի, և այնժամ Սերժ Սարգսյանի «մուբարաքացումը», ըստ նրա կանխատեսումների, կդառնա ընդամենը ժամանակի հարց,- գրում է թերթի հոդվածագիրը և մեծատառերով շարունակում:- ՈՎ, ԵՐԲ ԵՎ ԻՆՉ ԿԵՐՊ Է «ԹՔԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՎՐԱ» և ով է ժողովրդին վատ կյանք խոստացել, քանի դեռ չենք հանձնել Ղարաբաղը, հիշում են բոլորը, ուստի թերթային տարածք խնայելու համար Լևոն Հակոբովիչի կենսագրության այդ էքսկուրսը չենք կատարում….»

No comments: