Tuesday, February 1, 2011

Ադրբեջանում դեմ են Իրանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի հանմանը

Tert.am. 1-2-2011- Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը դեմ է արտահայտվել Ադրբեջանի և Իրանի միջև վիզային ռեժիմի հանմանը։ Այս մասին հայտնում է 1news.az–ը։
Պատգամավորը նաև Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է արել հրաժարվել Իրանի Իսլամական Հանրապեպետություն այցելելուց։
« Մի կողմ եմ թողնում Ադրբեջան «կանաչ» հեղափոխություն արտահանելու իրանական կողմի փորձերը։ Պատճառներից մեկը, թե ինչու է իրանական կողմը ցանկանում հանել վիզային ռեժիմը, թմրանյութերի արտահանման մեջ է, որն առավել վտանգավոր է, քան կանաչ հեղափոխության և կրոնի արտահանումը»,– նշել է Օրուջը։
«Այսօր Ադրբեջանի դատարաններում քննվող քրեական գործերի ավելի քան 90 տոկոսը կապված են թմրանյութերի հետ, որոնք կործանում են երիտասարդների և նրանց ընտանիքների կայքը։ Սա ֆիզիկական ոչնչացման քաղաքականության կարևոր պահ է։ Այդ իսկ պատճառով ես դեմ եմ Իրանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի հանմանը»,– հայտարարել է պատգամավորը։

No comments: