Tuesday, February 1, 2011

ՍԵՆԱՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀՅԴ-Ն

«Լրագիր» 1.2.2011- Սերժ Սարգսյանին, թերեւս, պետք է եղել ոչ թե սփյուռքի, այլ ՀՅԴ օգնությունը: Հենց ՀՅԴ-ին է պատկանում Հայաստանի խորհրդարանին կից Համահայկական Սենատի գաղափարը, որի օգնությամբ կարելի է միավորել աշխարհի հայերին:
Անցյալ տարեվերջին Տորոնտոյում ելույթ ունենալով ՀՅԴ 120-ամյակի տոնակատարությանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, մեկնաբանելով Սփյուռքի առանձին կառույց ստեղծելու կոչերը, ասել է, թե առաջին հայացքից այդ բարի գաղափարը իրականում կարող է պառակտել ազգը: Հրանտ մարգարյանն ասել էր, թե համահայկական խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է համահայկական կառույց: Եւ այդ կառույցը կարող է լինել միայն հայկական պետությունը: Եկեք ընդլայնենք Ազգային ժողովի կազմը, դրան ավելացնենք Համահայկական Սենատը, որի կազմում կլինեն սփյուռքի տարբեր մասերից ներկայացուցիչներ, ասել էր Հրանտ մարգարյանը 2010-ի դեկտեմբերին:
Փաստացի, Սերժ Սարգսյանի մտադրությունը` ստեղծելու երկպալատ խորհրդարան, ՀՅԴ գաղափարն է: Հենց ՀՅԴ-ին, որն անշուշտ ամուր դիրքեր ունի սփյուռքում, է ձեռնտու նման կառույցու ներկայությունը: Մյուս կողմից, դա ձեռնտու է նաեւ Սերժ Սարգսյանին, ՀՅԴ-ին իր մրցակիցների հետ` Ռոբերտ Քոչարյան, Ժառանգություն, թե Տիգրան Կարապետյան, միավորվելուց հետ պահելու համար:
Դաշնակցությանը “նվաճելու” համար Քոչարյանից անհրաժեշտ եղավ դատապարտել Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողությունները եւ Դրոյի գործը, բանտերից ազատ արձակել դաշնակցականներին եւ նրանց ներգրավել պետական կերակրամանին: Դաշնակներին իր կողմը գրավելու համար Սերժ Սարգսյանը պետք է ավելի ուժեղ քայլ անի: Եվ նման քայլը կարող է լինել Սենատի ստեղծումը, որում ՀՅԴ-ն նշանակալի դիրքեր կունենա: Չի բացառվում, որ ՀՅԴ-ին տրվեն նաեւ արտաքին քաղաքականության եւ սոցիալական ոլորտները, որոնց գծով ՀՅԴ-ն պահանջներ ունի Սերժ Սարգսյանից: Իսկ եթե այդ ոլորտները տրվեն ՀՅԴ-ին, այդժամ պահանջներ են չեն լինի:
Դա բավական ուժեղ քայլ կլինի Սերժ Սարգսյանի կողմից: Այդպիսով, ընտրության նախօրեին (նույնիսկ եթե Սենատի հարցով չհասցնեն հանրաքվե անցկացնել) նա կստանա սփյուռքի կազմակերպությունների աջակցությունը, հնարավոր է, նաեւ ֆինանսական, ձեռքի հետ էլ ՀՅԴ-ին հեռու կպահի անվերահսկելի ընդդիմադիր գործողություններից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: