Այս մասին գրում է թուրքական Takvim-ի լրագրող Բյուլենթ Էռանդաչը՝ հիշեցնելով «Միջազգային ճգնաժամային խմբի»՝ Ղարաբաղի հարցով զեկույցը, որի մեջ նշվել է, թե Ղարաբաղում նոր պատերազմը ավելի կործանարար կլինի, քան 1992-1994 թվականներին, որի մեջ կներքաշվեն նաեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։
«Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարը նշել է, թե նման մի նոր պատերազմը կվտանգի Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը»,-նշել է թուրք լրագրողը՝ ընդծելով, թե Թուրքիան Ադրբեջանի կարիքն ունի՝ Եվրոպայում անվտանգ էներգակիրներ ապահովելու հարցում, իսկ Ադրբեջանին էլ Թուրքիան է անհրաժեշտ՝ էներգակիրները Եվրոպա հասցնելու եւ ռուսական ճնշումից ազատվելու համար։
«Տարածաշրջանային ուժ դառնալու համար քաղաքականություն իրականցնող Թուրքիան պետք է մինչեւ վերջ ստիպի, որ Ադրբեջանի անվտանգության եւ կայունության ամենամեծ խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը լուծվի միջազգային երկխոսության եւ խաղաղ ճանապարհներով։ Այս խնդրի լուծմամբ, տարածաշրջանում մի շարք խնդիրներ կվերանան»,-ամփոփել է Takvim-ի լրագրողը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment