«Լուծարման որոշումը քաղաքական էր. այն ոչ թե Քըրք Քրքորյանինն էր, այլ ամերիկյան իշխանություններինը: Հայաստանի վարկանիշը իջել է: Ամերիկայի վերբերմունքն էլ փոխվել է»,-ասում է տնտեսագետը` հավելելով, թե 2008 թ-ի իրադարձություներից հետո Հայաստանում «Լինսը» ոչ մի ծրագիր չի իրականացրել , ընդամենը ավարտին է հասցրել արդեն սկսած նախագծերը:
«Մենք երկիր ենք, որ չունենք ազատություն, ձգտում, մենք մի երկիր ենք , որտեղ սեփական քաղաքացիներին սպանում են և գնդակահարում: Օրինակ` Մարտի 1-ը , ոչ ոք դրա համար չի դատապարտվում , դե կներեք ,ամերիկացին ասում է , եթե դուք ձեր երկրի մասին այդպես եք մտածում, ես ինչի պիտի մտածեմ»,- ասում է Բագրատ Ասատրյանը:
Ըստ տնտեսագետի` այժմյան իշխանություններին այպիսի ծրագրերը չեն հետաքրքրում. «Մանր ծրագրեր են հետաքրքրում , որտեղից կարող են գումար ուտել,գողանալ » :
Բագրատ Ասատրյանը ընդգծում է ,որ «Լինսի» հիմնադրամի ծրագրերը որպես կանոն իրականացվել են , թե ինչ ընթացքով` այլ խնդիր է և տնտեսության համար դրական չէ , որ այն լուծարվել է, քանի որ յուրաքանչյուր լրացուցիչ գումար տնտեսության զարգացման և կայացման գործում դեր ունի:
«Լինսի» հիմնադրամը 1999թ.-ից Հայաստանում բազմաբնույթ ծրագրեր է իրականացրել` ճանապարհաշինարարական, կրթական և մշակութային:
Հիշեցնենք, որ ամերիկահայ գործարար Քըրք Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը դադարեցրել է գործունեությունը : Այն իր բոլոր ակտիվները փոխանցելու է Լոս Անջելեսի համալսարանին:

No comments:
Post a Comment