Wednesday, February 16, 2011

Թուրքական ողջ մեդիան անցավ Էրդողանի ձեռքը

News.am. 16-2-2011- Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է «Ռադիոյի և հեռուստատեսության և հեռարձակման մասին» օրինագիծը, և այն մտել է ուժի մեջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Ըստ «Ռադիոյի և հեռուստատեսության և հեռարձակման մասին» նոր օրենքի՝ Թուրքիայի վարչապետը, տվյալ դեպքում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կամ հետագայում այդ լիազորություններով օժտվելիք նախարարը, կարող են ժամանակավորապես կասեցնել ցանկացած լրատվամիջոցի գործունեություն, եթե այն բացահայտորեն ուղղված է ազգային անվտանգության դեմ և հասարակարգի խարխլմանը։
Լրատվամիջոցի գործունեության դադարեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել Պետական խորհրդում (Բարձրագույն վճռաբեկ ատյան), որը պետք է 48 ժամվա ընթացքում որոշում կայացնի։
Ըստ նոր օրենքի՝ Թուրքիայում լրատվամիջոցն իր գործունեությամբ չպետք է հակասի Թուրքիայի Հանրապետության գոյությանն ու անկախությանը, ազգի և պետության տարածքային ամբողջականությանը, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներին, հանրության շրջանում չպետք է հրահրի կրոնական, ազգային, լեզվական, սեռական, դասակարգային ատելություն և թշնամանք, չպետք է գովաբանի և խրախուսի ահաբեկչությունը։

No comments: