Wednesday, February 16, 2011

«ՄԵՀՐ». Ադրբեջանը սուլթանական երկիր է, այն գտնվում է իշխանափոխության փոթորկոտ ճանապարհի առաջին հորիզոնականում

Panorama.am. 16-2-2011- Տարածաշրջանի մուսուլմանական երկրներում իշխանափոխության փոթորկոտ ճանապարհի առաջին հորիզոնականում այժմ գտնվում են Ադրբեջանը, Լիբիան, Եմենը, Ալիժիրը և Հորդանանը:
Այդ մասին տեղեկանում ենք իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության կողմից հրապարակված վերլուծական հոդվածից:

Հոդվածում նշվում է, որ Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո տարածաշրջանային իսլամական երկրներում համաժողովրդական հուզումների շրջանակը գնալով ավելի մեծացավ` ընդգրկելով ավելի շատ երկրներ` Կենտրոնական Ասիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա:

Որոշ արաբական երկրների ներքաղաքակական իրավիճակին անդրադառնալուց հետո` հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանում սուլթանական իշխանություն է, իշխանությունը փոխանցվել է հորից որդուն: Այդ երկրում անվտանգության համակարգը հանդիսանում է իշխանության երկաթյա բռունցքը, իսկ զինվորականները քաղաքականության իրականացման հիմնական կատարողներն են:

«Ով է փոթորիկի հաջորդ զոհը, Ադրբեջանի, Լիբիայի, Եմենի, թե Հորդանանի ղեկավարները: Այդ երկրներից որտեղ առաջինը կլսվի ազատության կանչը, դժվար է ասել»,- եզրափակում է հոդվածագիրը:

No comments: