Tert.am. 25-2-2011- Այսօր սպասվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կարճատև՝ 5–ժամյա աշխատանքային այցն Անկարա, որի շրջանակում Սարկոզին հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Մինչ այդ Նիկոլա Սարկոզիի հետ զրուցել է թուրքական Kanal D հեռուստաալիքի լուրերի բաժնի տնօրեն, թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը։
Հարցազրույցի ընթացքում Սարկոզին անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, և վերահաստատել իր այն տեսակետը, որ Թուրքիայի տեղը Եվրամիությունում չէ։
Ի պատասխան Մեհմեդ Ալի Բիրանդի այն հարցին, թե «Թուրք հանրությունը Ձեզ ընկալում է որպես «Թուրքիան չսիրող, նրան Եվրամիությունից դուրս տեսնել ցանկացող» մի առաջնորդի։ Ըստ Ձեզ՝ ճի՞շտ է այդ ընկալումը», Նիկոլա Սարկոզին հայտարարել է.
«Այդ հարցը պայմանավորված է Թուրքիայի տարածաշրջանային և միջազգային դերով։ Թուրքիան մեծ երկիր է և կամուրջ՝ Արևմուտքի ու Արևելքի միջև ։ Իսկ այդ դերակատարությունը, որի կարիքը մեր օրերում էլ ավելի է զգացվում, ուրիշ այլ երկիր չի կարող ստանձնել։ Դա նշանակում է, որ Թուրքիան շարունակում է պահպանել իր անփոխարինելի դիրքը։ Եվ հենց այդ պատճառով Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամակցությունը չի կարող օգտակար լինել ոչ Թուրքիայի, ոչ էլ Եվրամիության համար։ Ես Թուրքիա–ԵՄ հարաբերությունների հնարավորինս մերձեցման կողմնակից եմ, և իմ այս տեսակետով ոչ ոքի չեմ վիրավորում»։
Բիրանդի հարցին, թե «Դեմ լինելով Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամակցությանը, ինչո՞ւ եք աջակցում բանակցային գործընթացի շարունակմանը։ Ինչո՞ւ չեք դադարեցնում բանակցությունները։ Գուցե չե՞ք ցանկանում ստանձնել այդ պատասխանատվությունը, թե՞ սպասում եք՝ Թուրքիան դուրս գա բանակցային գործընթացից։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է՝ Թուրքիան հրաժարվի լիիրավ անդամակցությունից», Ֆրանսիայի նախագահը պատասխանել է.
«Հարցի առնչությամբ իմ դիրքորոշումն ավելի վաղ էլ եմ հայտարարել։ Թուրքիայի և Եվրամիության միջև հարաբերությունները պետք է խորացնել։ Այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Իսկ ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, կասեմ, որ դա որպես միջոց է օգտագործվում հարաբերություններում անհրաժեշտ խորության հասնելու համար»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment