Panorama.am. 16-2-2011- Թուրքիայում նորանշանակ ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն իր նստավայրում ծանոթության ֆուրշետ է կազմակերպել, որին ներկա են գտնվել իշխանավորներ, ընդդիմադիրներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Լրագրողների հետ զրույցում ամերիկացի դիվանագետն անդրադարձել է Թուրքիայի մամուլի ազատությանն առնչվող խնդիրներին, մասնավորապես` «Էրգենեքոն»-ի գործով դատավարության շրջանակներում օրերս իրականացված խուզարկություններն ու ձերբակալությունները ընդդիմադիր ուղղվածության «Odatv» լրատվական կայքի գրասենյակում և կայքի ղեկավարության բնակարաններում:
«Մենք միայն ուշիմորեն հետևում ենք գործընթացին: Մի կողմից լրագրողներ են կալանավորվում, մյուս կողմից մամուլի ազատության մասին է խոսվում: Մենք չենք հասկանում, այդ պատճառով էլ ձեզ ենք հարցնում: Անկախ մամուլն ու ազատ կամարտահայտությունը կենսական կարևորություն ունեն Թուրքիայի, ԱՄՆ-ի և ողջ տարածաշրջանի համար»,- ըստ «CnnTurk»-ի` ասել է Ռիկարդոնեն:
Աղբյուրի համաձայն` վերջինս հստակ ուղերձ է հղել թուրքական իշխանություններին, որ ժողովրդավարացման համար կարևորագույն պայմաններ են մամուլի ազատությունն ու դատաիրավական անկախ համակարգը:

No comments:
Post a Comment