Saturday, February 26, 2011

Մ. Ալեքսանդրով. Պատերազմում պարտություն կրած Ադրբեջանը փորձում է հաղթական տարած հայերին զիջումների գնալ

Panorama.am. 25-2-2011- «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում երկակի ստանդարտներ են կիրառվում, գործընթացն էլ բավականին ձգձգվել է: Ռուսաստանը ստիպված է խուսանավել` խոստումներ տալով թե Հայաստանին, թե Ադրբեջանին», - հայտարարել է ԱՊՀ ինստիտուտի դեկան, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը «ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները. հնարավորություններ ու խոչընդոտներ» թեմայով կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ:
«Аргументы и факты» թերթի տեղեկացմամբ, Ալեքսանդրովն ասել է. «Անհասկանալի է Արևմուտքի դիրքորոշումը Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ու ապացուցված ցեղասպանության կապակցությամբ»:

Քաղաքագետի խոսքերով, Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանի վրա ընդամենը ճնշում գործադրելու ձև է, իսկ հակամարտության լուծման ձգձգումը ձեռնտու է առաջին հերթին Արևմուտքին:

«Եթե պարտվել ես, ապա գնա զիջումների: Իսկ պատերազմում պարտություն կրած Ադրբեջանը, փաստացի, փորձում է ստիպել հաղթնականտարած հայերին զիջումների գնալ», - նշել է քաղաքագետը:

Ալեքսնադրովի խոսքերով, այս ամենի հետևում կանգնած է Արևմուտքը, մասնավորապես ՆԱՏՕ-ն, ով ցանկանում է Ադրբեջանը օգտագործել որպես Կասպից ծով դուրս բերող «միջանցք»:

No comments: