Հոդվածագիրը նշում է, որ այս երկու գործիչների ելույթները, որոնք զետեղված էին 1news.az կայքում, ողոված էին հակահայկական հայտարարություններով: Հատկանշական է այն փաստը, որ մեկ օր անց լրագրող Վիկտորյա Իվլեւայի ելույթի տեքստը պարզապես անհետացավ 1news.az կայքից, այն հնարավոր չեղավ գտնել նույնիսկ կայքի արխիվում: Հոդվածագիրը նշում է, որ իր խոսքում Իվլեւան, մասնավորապես, փորձ է արել վարկաբեկել չեխ լրագրող Դանա Մազալովային և մեղադրել վերջինիս` հայերի կողմից կաշառված լինելու մեջ:
Հոդվածագիրը նշում է, որ Իվլեւան հայտնի է որպես ազնիվ լրագրող և դժվար թե թույլ տար իրեն նման հայտարարություններ անել: Գուցե դա՞ է պատճառը, որ հաջորդ օրը ելույթն անհետացավ կայքից: Ինչ վերաբերում է իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինային, ապա ըստ 1news.az-ի` վերջինս մտահոգություն է հայտնել, թե իբր Հայաստանում երիտասարդության մեջ այլատյացություն են սերմանում: Հոդվածագիրը խորհուրդ է տալիս վերջինիս գոնե ծանոթանալ մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործին և այդժամ իրավապաշտպանի համար գուցե պարզ դառնա, թե ով է իրականում այլատյացություն քարոզում իր երիտասարդության շրջանում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment