«Լրագիր» 18-2-2011- Շատ հետաքրքիր էր, որ այն օրը, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանում իր հետ նույն սեղանի շուրջ նստեցրեց Գագիկ Ծառուկյանին եւ Արթուր Բաղդասարյանին, ու նրանք “հանուն երկրի միասնականության եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու” ստորագրեցին կոալիցիոն հայտնի հայտարարությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հրապարակեց տեղեկությունն այն մասին, որ մարտի 5-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը:
Ըստ երեւույթին, Սոչի մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանին շատ անհրաժեշտ էր ցույց տալ, որ Հայաստանում ինքը դրության տերն է: Չի բացառվում, որ Սոչիում նրան բավական դժվար ժամեր են սպասվում Մեդվեդեւի եւ Ալիեւի ընկերակցությամբ, եւ գիտենալով այդ մասին, Սերժ Սարգսյանը գուցե փորձում է Սոչի մեկնել “թիկունքը” ամրացրած, որ այնտեղ կարողանա դիմագրավել հնարավոր ճնշումներին: Մյուս կողմից, չի բացառվում, որ Սարգսյանը ցանկանում է ամուր «թիկունքով» մեկնել Սոչի, քանի որ այնտեղ պատասխաններ ունի տալու եւ ինքը Հայաստանում կոալիցիային վերջնագիր է ներկայացնում, որովհետեւ իրեն էլ վերջնագիր են ներկայացնում Ռուսաստանի գլխավորած եռակողմ ֆորմատում:
Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանից պահանջում են արագացնել իշխանության ձեւավորման գործընթացն ու խոսքից գործի անցնել ասենք Ղարաբաղի հարցում: Գուցե պատահական չէ, որ վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվացրել էր շփումները Ռոբերտ Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանին հասկացնելու համար, որ ժամանակը մոտենում է ավարտին:
Ավելին, ստորագրված կոալիցիոն հայտարարության բովանդակությունը կարծես թե լրացուցիչ հիմք է ենթադրելու համար, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է ինչ որ ոչ պոպուլյար գործողությունների: Համենայն դեպս, կոալիցիոն հայտարարության մեջ ակնհայտ հավակնություն կա Հայաստանում ընդլայնել կոալիցիոն գերիշխանությունը: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը ցանկանում է Հայաստանում վերահսկողության ենթարկել անգամ ժողովրդավարական այն փոքր հատվածը, որ մեր կյանքում դեռ գոյություն ունի: Եթե սրան գումարենք նաեւ այն, որ փաստացի նույն օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, որով մինչեւ 2016 թվականի վերհաստատեց ԱԱԾ պետի պաշտոնում Գորիկ Հակոբյանի պաշտոնավարումը, ապա կարծես թե ակնհայտ է դառնում, որ իշխանությունը Հայաստանում պատրաստվում է ինչ որ բանի, մասնավորապես Ղարաբաղի հարցում:
Թե ինչ է այդ բանը` պատերազմ, թե որեւէ անցանկալի փաստաթղթի ստորագրում, որից իշխանությունն ունի Հայաստանում հնարավոր հուզումների մտավախություն, երեւի թե զգալի չափով կարող է ցույց տալ մարտի 5-ի հանդիպումը: Անշուշտ, դա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունը կամովին գնում է այդ բանին: Խնդիրը գուցե այն է, որ իշխանությունը պարզապես մտավախություն ունի, որ անկարող է լինելու դիմագրավել, եւ ավելի հեշտ է դիմագրավել հասարակության հնարավոր բացասական վերաբերմունքին, քան արտաքին այդ ճնշմանը, որ կարող է լինել Սոչիի հանդիպման ընթացքում: Իշխանությունը թերեւս մտավախություն ունի, որ այս անգամ Արեւմուտքը կամ չի ցանկանա, կամ չի կարողանա խափանել Ռուսաստանի մտադրությունը:
Դժբախտաբար, Հայաստանի իշխանությունը շարունակում է արտաքին մարտահրավերների դիմագրավման հարցում առաջնային համարել ոչ թե երկրի արդիականացումը, այլ իշխանության «բյուրեղացումն» ու կարծրացումը: Իշխանությունն ազատության, իրավականության եւ ժողովրդավարության մեջ տեսնելով վտանգ իր համար, փորձում է հասարակությանը համոզել, որ դա վտանգ է նաեւ հասարակության եւ պետության համար: Մինչդեռ դա ոչ թե վտանգ, այլ ելքն է, ընդ որում միակը` թե պետության, թե հասարակության, թե իշխանության համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment