Wednesday, February 16, 2011

Ադրբեջանը ստիպված է եղել դադարեցնել մասնակցությունը Մինսկի գրքի ցուցահանդեսին

News.am. 16-2-2011- Մինսկում փետրվարի 9-13-ին կայացել է գրքի 18 -րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ Ադրբեջանը հայտնվել է շատ անհարմար իրավիճակում եւ ստիպված է եղել դադարեցնել իր մասնակցությունը:
Գրքիմիջազգային ցուցահանդես-տոնավաճառում այլ երկրների շարքում ներկայացված են եղել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տաղավարները:
Ադրբեջանական տաղավարում ներկայացված է եղել հիմնականում հակահայկական քարոզչությանը նվիրված գրականություն:
Հայաստանի ներկայացուցիչները կազմակերպիչների ուշադրությունն են հրավիրել այդ հանգամանքի վրա, նշելով, որ հայկական ցուցասրահում ներկայացված է հիմնականում մշակութային թեմատիկա, իսկ ադրբեջանականում միայն ազգային խտրականություն եւ թշնամություն սերմանող հակահայկական գրականություն է:
Ցուցահանդեսի կազմակերպիչները երկու անգամ նկատողություն են արել ադրբեջանական տաղավարի պատասխանտուներին՝ փոխելու ներկայացված գրականությունը:
Պարզվել է, որ Ադրբեջանից այլ գրականություն չի եղել եւ ադրբեջանական տաղավարը փակվել է, իսկ այդ երկրի ներկայացուցիչները ստիպված հեռացել են ցուցասրահի դահլիճից ու դադարեցրել մասնակցությունը միջոցառմանը:

No comments: