
Ահմադինեժադը քննադատել է ցուցարարների դեմ ուժի կիրառման պրակտիկան, կոչ անելով տարածաշրջանի լիդերներին արյունահեղություն չանել: Իրանի նախագահի կարծիքով, համաժողովրդական շարժումը Մերձավոր Արեւելքից շուտով կանցնի Եվրոպա եւ Հյուսիսային Ամերիկա: Նա ասել է, թե իրադարձությունների նման զարգացումը կպահանջի “արդար աշխարհակարգի” ստեղծում:
Խոսելով Լիբիայի իրադարձությունների մասին, Իրանի նախագահն ասել է, որ զարմացել է, թե ինչպես կարող էր այդ երկրի առաջնորդ Կադդաֆին զենք ուղղել իր ժողովրդի դեմ եւ հայտարարել, որ կսպանի իր դեմ հանդես եկող ցանկացածին: “Անթույլատրելի է, երբ երկրի կառավարությունը կրակ է բացում իր ժողովրդի դեմ եւ ստեղծում է “արյունալի վաննաներ””, ասել է Ահմադինեժադը:
No comments:
Post a Comment