Tuesday, February 15, 2011

Ռուսական ռազմաբազայի մասին համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը

Գյումրիում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման մասին հայ-ռուսական համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը: Այսօր այդ մասին որոշումը հայտարարվեց ՍԴ նիստում: Այս որոշումից հետո համաձայնագիրը կներկայացվի Ազգային ժողովի վավերացման:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով քննարկվում էր 1995-ից Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման, մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր նախորդ տարվա օգոստոսի 20-ին, Երևանում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք, որ հայ-ռուսական համաձայնագրով, Գյումրիում ՌԴ ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվում է 49 տարով:
Մինչ այդ քննարկման ժամանակ համաձայնագիրը ներկայացնելիս, Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, որ Հայաստանում ռուսական ռազմական բազան Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ իրականացնելու է մեր երկրի պաշտպանությունը: «Նախկինում համաձայնագրում մատնանշվում էր «նախկին ԽՍՀՄ-ի սահմանների անվտանգության ապահովում» տերմին, սակայն այժմ նշվում է Հայաստանի անվտանգության ապահովման մասին: Այդ տերմինը ռազմական տերմինալոգիայով նշանակում է տարածքի ու սահմանենրի անձեռնմխելիություն», -հավելեց Նազարյանը:

Փոխնախարարի խոսքով, հայ-ռուսական համաձայնագրում ամրագրված է, որ հինգ տարին մեկ փոխադարձ համաձայնության պարագայում կերկարացվի փաստաթղթի գործողության ժամկետը: Եթե կողմերից որևէ մեկը չի ցանկանում դա, ապա, ըստ Նազարյանի, պետք է այդ մասին տեղեկացնի հինգ տարվա լրանալուց առնվազն կես տարի առաջ:

No comments: