Tuesday, February 15, 2011

Բաքուն ցանկանում է կասեցնել Wikileaks-ում Ադրբեջանի մասին նյութերի հրապարակումը

Diplomat.am. 15-2-2011- «Ենի մուսավատ» թերթը հրապարակել է բավականին հետաքրքրական տեղեկատվություն: Բաքվի իշխանությունները փորձում են հասնել այն բանին, որպեսզի Wikileaks-ը դադարեցնի իր կայքում հրապարակել Ադրբեջանին վերաբերող փաստաթղթերը:
Թերթի տեղեկատվությամբ, Լոնդոնում առկա լոբբիստական շրջանակները, որոնք ներկայացնում են ադրբեջանական էլիտայի ազդեցիկ էշելոնները, բանակցություններ են վարում Ջուլիան Ասանժի հետ համաձայնագիր կնքելու վերաբերյալ առ այն, որ նա չհրապարակի իր մոտ եղած Ադրբեջանի վերաբերյալ ամերիկացի դիվանագետների գաղտնի նամակագրությունը և դրանք վաճառի Բաքվին:

Հաղորդվում է նաև, որ դրա փոխարեն Ասանժին և իր կայքին «ամեն տեսակի աջակցություն» է առաջարկվում:

No comments: