Panorama.am. 16-2-2011- Այսօր ԵՊՀ-ում կազմակերպված «Իրանի Իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ու դրանց ազդեցությունների մասին` հատկապես Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Ըստ նրա, այն հեղափոխությունները, որոնք տեղի են ունենում Միջին Արևելքում, նման չեն Իրանում տեղի ունեցած հեղափոխությանը: «Այս պարագայում Թուրքիան է հանդես գալիս որպես այդ արաբական պետությունների մոդել և նրանք կշարժվեն հենց այդ ուղղով»,-ասաց Ռ. Կիրակոսյանը:
Քաղաքական վերլուծաբանի խոսքով, այն հանգամանքը, որ Միջին Արևելքում հենց ամերիկամետ իշխանություններն են անկում ապրում, նշանակում է` Իրանն ավելի մեծ ստրատեգիական նշանակություն ունի տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը այսօրվանից համատեղ «Իրանի Իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայի շրջանակներում միջազգային գիտաժողով են անցկացնում:
Գիտաժողովը նվիրված է Իրանում Իսլամական հեղափոխության 32-րդ տարելիցին:

No comments:
Post a Comment