News.am. 16-2-2011- Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Ըշըք Քոշաների այցը Ադրբեջան փետրվարի 16-ին չի կայանա: Այցը չեղյալ է հայտարարվել թուրքական կողմի խնդրանքով, գրում է ադրբեջանական 1news.az-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
«Այցը չեղյալ է հայտարարվել, նոր ժամկետը դեռ անհայտ է, սակայն կարելի է վստահաբար ասել, որ այցը կկայանա»,- հայտնել են նույն աղբյուրները:
Այցի տեղափոխումը, ամենայն հավանականությամբ, կապված է «Բալյոզ» հակակառավարական դավադրության մասնակիցների զանգվածային ձերբակալության հետ:
Այցի տեղափոխումը, ամենայն հավանականությամբ, կապված է «Բալյոզ» հակակառավարական դավադրության մասնակիցների զանգվածային ձերբակալության հետ:
No comments:
Post a Comment