«Լրագիր» 18-2-2011- Երեկոյան հեռուստաեթերի առաջին լուրը բնականաբար այն հայտարարության ստորագրումն էր, որով իշխանական կոալիցիան հաստատեց իր միասնականությունը: Եթերում կադրերն էին, որտեղ բոլորն իրար էին շնորհավորում, շամպայն էին խմում, ծիծաղում էին: Այնպիսի տպավորություն էր, կարծես ինչ որ մեկի ծննդյան օրն է, կամ նշանադրությունը, կամ հարսանիքը:
Իրականում տեղի էր ունեցել պարզ քաղաքական մի արարողություն, որն իր բովանդակային մասով ոչ թե ծիծաղ, այլ տագնապ պետք է առաջ բերեր դրան ներկա գործիչների մեծամասնության աչքերում: Բանն այն է, որ կոալիցիոն համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ իշխանական կուսակցություններն առավել վճռական են լինելու բարեփոխումների իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ստվերային տնտեսության կրճատման եւ այդ կարգի այլ հարցերում:
Իսկ բանն այն է, որ եթե այդ հայտարարությունը, այդ նպատակների հռչակումը իրապես անկեղծ է եւ կոալիցիան իսկապես մտադիր է լինել հետեւողական, ապա այդ արարողության մասնակիցների մեծամասնությունը, կոալիցիան ընդհանրապես, պետք է որ տխրեր դրանից, քանի որ հանդիսանում է հենց կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության կենդանի մարմնացում: Այնպես որ, եթե տխրելու, կամ առնվազն մտահոգվելու փոխարեն մեծամասնության դեմքին ժպիտ ու ծիծաղ էր, ապա կարելի է եզրակացնել, որ նրանք շատ լավ գիտեն, որ ընդունված հայտարարության մեջ բարեփոխումների վճռականության, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին հավաստիացումները լուրջ չեն: Կամ էլ այդ մարդիկ լավ չեն պատկերացնում, թե ինչ են նշանակում բարեփոխումներ, ինչ է նշանակում կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքար:
Խնդիրն այն է, որ երկրում իրական բարեփոխումների պարագայում այդ մարդկանց առաջ պետք է հստակ ընտրություն դրվի` կամ իրենց բիզնեսը, կամ պետական պաշտոնը: Իսկ եթե նրանք չունենան պետական պաշտոն, ապա շատ կարճ ժամանակամիջոցում կարող են նաեւ բիզնես էլ չունենալ, որովհետեւ գաղտնիք չէ, որ նրանց բիզնեսները մեծ մասամբ գոյատեւում են պաշտոնական լծակների գործադրման շնորհիվ եւ մրցունակ չեն կարող լինել իրապես ազատ, բաց տնտեսության պարագայում: Իրական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ իրական պայքարը ենթադրում է “էլիտայի” շահի զգալի սահմանափակում, որոշակի կորուստներ “էլիտայի” համար: Հայաստանում ներկայում սոցիալ-տնտեսական եւ բարոյա-հոգեբանական վիճակն այնպիսին է, որ առաջացել է սահմանային մի գիծ` կամ հասարակությունը պետք է շարունակի իր գրպանից պարտադրված սպասարկել “էլիտայի” գոյությունը, կամ “էլիտան” պետք է հրաժարվի հասարակությունից խժռած ռեսուրսների մի զգալի մասից, որ իրենցից բացի Հայաստանում կարողանան նաեւ շարքային քաղաքացիները արժանապատիվ կյանքով ապրեն:
Այնպես որ, կոալիցիոն այդ հայտարարությունը լուրջ եւ անկեղծ լինելու դեպքում առաջին հերթին հենց այդ կոալիցիայի դեմ է, կոալիցիայի զգալի մեծամասնության դեմ է, ինչը նշանակում է, որ ծիծաղելու ոչինչ չկար: Հետեւաբար եղած ծիծաղն առանձնահատուկ էր` կամ անգիտակից, կամ ցինիկ լինելու առումով:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:
Post a Comment