Վերջերս իր վերամիավորման ու ստեղծագործական դադարից դուրս գալու մասին հայտարարած ամերիկյան System of a Down ռոք խումը համերգ կտա Մոսկվայում։«Մելնիցա» համերգային գործակալության կայքում նշվում է, որ համերգը տեղի կունենա հունիսի 21-ին Մոսկվայի «Օլիմպիյսի» սպորտային համալիրում։ Խմբի պաշտոնական կայքում, սակայն, այս մասին դեռ տեղեկատվություն չկա։
Ավելի քան 5 տարի «անգործության մատնված» System of a Down-ը պաշտոնապես իր վերամիավորման մասին հայտարարեց 2010թ. նոյեմբերին։ Խմբի անդամները ծրագրել են շուրջ մեկ տասնյակի հասնող համերգային ելույթներ ունենալ Եվրոպայում, սակայն նշել են, որ դեռ չեն պատրաստվում նոր երգեր ձայնագրել։
Խումբը հիմնադրվել է 1995թ. Լոս Անջելեսում ծագումով հայ վոկալիստ Սերժ Թանկյանի, կիթառահար Տարոն Մալաքյանի, բասիստ Շավո Օդադջյանի ու թմբկահար Ջոն Դոլմայանի կողմից։ Իր գործունեության ընթացքում System of a Down-ը թողարկել է 5 պլատինե ստուդիական ալբոմ։
Խմբի փլուզվելուց հետո Սերժ Թանկյանը հանդես է եկել որպես անհատ կատարող, Մալաքյանը և Դոլմայանը հիմնադրել են Scars On Broadway խումբը, իսկ Օդադջյանը ձայնագրություններ է կատարել Wu-Tang Clan ռոք խմբի կազմում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment