Wednesday, February 9, 2011

Թուրքիայում «թաքնված տեսախցիկը» վտանգավոր է դերասանների առողջության համար (տեսանյութ)
Tert.am. 9-2-2011- Թուրքիայում տեղի է ունեցել զավեշտալի միջադեպ։ «Ձեզ նկարահանում է թաքնված տեսախցիկը» հաղորդաշարի դերասանը ծեծի է ենթարկվել «զոհի» կողմից։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սամսուն քաղաքում։ Երբ հաղորդման դերասանը գունավոր նյութ է սկսել քսել փողոցում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, վերջինիս սեփականատերը մոտեցել է նրան և փորձել պարզել, թե ինչ է կատարվում։ Եվ մինչև դերասանը կփորձեր բացատրել, որ իր արածն ընդամենը կատակ է, իսկ մեքենայի վրա քսվածը ոչ թե ներկ է, այլ հեշտությամբ մաքրվող նյութ, Mercedes–ի վարորդը գործի է դրել բռունցքները։
Դերասանը փորձել է հանգստացնել վարորդին՝ ասելով. «Ձեզ նկարահանում է թաքնված տեսախցիկը»։ Սակայն նա ավելի է կատաղեցրել Mercedes–ի տիրոջը, որը ավելի է ոգևորվել ու շարունակել ծեծել դերասանին։

No comments: