Saturday, February 26, 2011

Ադրբեջանում հակակառավարական ելույթները շատ հավանական են. Wall Street Journal

HayNews.am. 25-2-2011- The Wall Street Journal-ն իր պաշտոնական բլոգում հրապարակել է 85 երկներ ներառող աղյուսակ, որտեղ հնարավոր են հակակառավարական ելույթներ: Հոդվածի հեղինակները նշում են, որ «հեղափոխական» վարկանիշային աղյուսակը կազմված է պարզ բանաձևերի օգնությամբ:
Հայաստանն այդ 85 երկրների ցանկում չի ընդգրկվել: Իսկ վարկանիշային աղյուսակը 100-ից 100 միավորով գլխավորում է Քենիան: Երկրորդ տեղում Կամերունն է` 94,5 միավորով, երրորդ տեղում Հայաստանի համար թշնամական երկիր համարող Պակիստանը` 90,8: Չորրորդում Նիգերիան է` 88,9, առաջատար հնգյակը եզրափակում է Ինզոնեզիան` 80,3 միավորով:
10-րդ տեղում Ադրբեջանն է: Իլհամ Ալիևի բռնակալության դեմ պայքարի հնարավորությունը ստացել է 78,9 միավոր:
Վրաստանը 18-րդն է (73,4), Ռուսաստանը` 40-րդը (58,0), Թուրքիան` 36-րդը (59,1), Իրանը` 20-րդը (65,7): Հակառավարական տրամադրությունների ամենափոքր հավանականությունը WSJ-ի փորձագետները տվել են Շվեդիային (26,7):
Ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

No comments: