Մարտի 11–ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 11063–ի, ևս 17258 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում են ճապոնական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ոստիկանության տվյալները։
Մարտի 11–ին Ճապոնիայում 8,9 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ։ Երկրաշարժի հետևանքով 10 մետր բարձրությամբ ուժեղ ցունամի առաջացավ։
Մարտի 11–ին տեղի ունեցած երկրաշարժից հետո, իրարից 12 կմ հեռավորության վրա գտնվող «Ֆուկուսիմա 1» և Ֆուկուսիմա 2» ատոմակայաններում, հովացման համակարգի խափանման պատճառով, արտակարգ դրություն մտցվեց:
Վթարի ենթարկված ատոմակայանում վերականգնողական աշխատանքները շարունակվում են:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment