
Սոչիում Մեդվեդև–Սարգսյան–Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել մի քանի հանդիպումներ անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով։ 1news.az–ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
«Արտգործնախարարների մակարդակով 1–3 հանդիպումներից հետո հնարավոր է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպվի Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը»,– ընդգծել է Մամեդյարովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մարտի 5–ին տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Եռակողմ բանակցությունների կենտրոնական թեման ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն էր։
No comments:
Post a Comment