
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե Թուրքիայից հեռու, այդ երկիրը չճանաչող եվրոպացի պատգամավորներն այդ զեկույցն ընդունել են պատվերով։ «Այդ զեկույցում ոչ մի հավասարակշիռ բան չկա։ Կներեք, բայց չեմ հավատում, որ զեկույցը կազմողները հավասարակշռված մարդիկ են եղել»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ զեկույցում նշվել է, թե Եվրամիության անդամակցության ճանապարհին Թուրքիայում գրեթե բոլոր ոլորտներում բարեփոխումները դանդաղ են ընթանում: Զեկույցում պահանջվել է նաեւ կատարել Դինքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը եւ երեւան հանել Դինքի սպանության իրական մեղավորներին:
No comments:
Post a Comment