News.am. 5-3-2011- ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին անհանգստություն է հայտնել Թուրքիայում լրագրողների զանգվածային ձերբակալությունների հետ կապված։Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին կազմակերպված մամուլի ասուլիս ժամանակ անդրադառնալով Թուրքիայում մարտի 3-ին լրագրողների ձերբակալություններին, նշել է, թե իրենք անհանգստությամբ են հետեւում։ «Այդ հարցում մենք շփումների մեջ ենք թուրքական իշխանությունների հետ։ Այդ ամենին շատ մոտիկից ենք հետեւում»,-նշել է Քրոուլին։
Նշենք, որ Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում մարտի 3-ի առավոտյան մի շարք անձանց տներում խուզարկություններն ավարտվել են ձերբակալություններով, որոնց մեջ է հայտնվել նաեւ Դինքի սպանության մասին գիրք գրած, Milliyet-ի թղթակից Նեդիմ Շեներն ու «Էրգենեկոն»-ի մասին գիրք գրած Ահմեդ Աշքը։
Նեդիմ Շեների բնակարանի խուզարկությունը ավարտելուց հետո նրան ձերբակալել եւ տեղափոխել են ոստիկանություն։ Ոստիկանական մեքենան նստելիս լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցրել են, թե ձերբակալվե՞լ է։ «Այո, Հրանտի համար, արդարության համար»,-ասել է Նեդիմ Շեները եւ նստել մեքենան։ Այդ ընթացքում փողոցում հավաքված հարեւաններն ու անցորդները ծափերով են ողջունել Շեների խոսքը։
Նշենք, որ Նեդիմ Շեների հրատարակած «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» գիրքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի պատճառով լրագրողի դեմ ոստիկանությունը դատական հայց էր ներկայացրել, սակայն դատարանը ի վերջո արդարացրել է նրան։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment