News.am. 5-3-2011- Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այս մասին Սոչիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Հանդիպումը տեղի է ունենում փակ դռների հետեւում: Սպասվում է, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Կողմերը քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 5-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։ Սա նախագահների՝ եռակողմ ձեւաչափով 8-րդ հանդիպումն է։
Նշենք, որ նախօրեին ադրբեջանական դիպուկահարի գնդակից զոհվել էր հերթական հայ զինվորը: Պաշտոնական Բաքուն համառորեն հրաժարվում է ընդունել միջնորդների` շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ առաջարկությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment