Sunday, March 6, 2011

Թուրքիայի մշակույթի նախարարն այցելել է հայկական եկեղեցի

News.am. 6-3-2011- Թուրքիայի մշակույթի եւ տուրզիմի նախարար Էրթուղրուլ Գյունայն աշխատանքային այց է կատարել Նիղդե, որտեղ այցելել է նաեւ հայկական պատմական եկեղեցի։
Թուրքական Dikkathaber-ի փոխանցմամբ՝ Էրթուղրուլ Գյունայը հանդիպել է Նիղդեի քաղաքապետի հետ, այցելել լքված հունական եւ հայկական եկեղեցիներ։ Թուրք նախարարը կարեւորել է պատմական հուշարձանի վերականգնումն պահպանությունը՝ նշելով, որ դրանք կնպաստեն զբոսաշրջիկների այցելությունների ավելացմանը։
Նշենք, որ ավելի վաղ Նիղդեի քաղաքապետը հայտարարել էր, թե պատրաստվում են վերականգնել թե հունական, թե հայկական եկեղեցիները եւ դրանց շրջակայքը մաքրել ավելորդ շինություններից։

No comments: