Saturday, March 5, 2011

Ադրբեջանը` «Էրգենեքոն»-ի մեղադրյալի ապաստան

Panorama.am. 4-3-2011- Թուրքական իրավապահ մարմինները դուրս են եկել «Էրգենեքոն»-ի գործով կասկածյալի հետքի վրա: Այս մասին հաղորդում է «Ազե.ազ» էլեկտրոնային պարբերականը` հղում անելով թուրքական «Սաբահ» օրաթերթին:
Աղբյուրի փոխանցմամբ, կասկածյալը` Թուրքիայի Ազգային հետախուզության աշխատակիցը Կաշիֆ Կոզինօղլուն, Թուրքիայից մեկնել է Ադրբեջան և այժմ գտնվում է այնտեղ:
Նշենք, որ «Էրգենեքոն»-ի գործով անցնում են մոտավորապես 400 մարդ, քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ փաստաբաններ, բուհերի ներկայացուցիչներ, պաշտոնաթող և գործող ոստիկաններ ու զինվորականներ, որոնց դատավարությունը սկսվել է 2007թվականից և շարունակվում է մինչ օրս:
Նկատենք,նաև, որ թուրքական ընդդիմությունը նշված գործը անվանել է «վհուկների որս», իշխանություններին մեղադրելով կեղծարարության մեջ:
Փաստորեն, ստացվում է, որ Թուրքիայի եղբայրական պետություն համարվող Ադրբեջանը հնարավոր է ապաստան է ծառայել հեղաշրջում իրականացնելու գործով անցնող կասկածյալի թաքնվելու համար:

No comments: