Saturday, March 5, 2011

Էլնուր Ասլանով. «Հայաստանը ամեն օր կորցնում է իր քաղաքացիներին»

Diplomat.am. 4-3-2011- «Ադրբեջանի զարգացումը, Հայաստանի աստիճանական անկումը ցույց է տալիս, որ կգա ժամանակ, և հայերը ստիպված կլինեն ստորագրել խաղաղ պայմանագիր»։,- www.karabakh.az կայքի շնորհանդեսին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը:
Է. Ասլանովը նշել է, որ Ադրբեջանը օրեցօր զարգանում է, իսկ «Հայաստանի կառավարությունը իր անհաջող քաղաքականության հետևանքով ամեն օր կորցնում է իր քաղաքացիներին»։
Նշելով, որ Ադրբեջանը տեղեկատվական պայքարի դաշտում գերազանցում է Հայաստանին, Է. Ասլանովը ավելացրել է, որ այդ առավելությունը պահպանելու համար մեծ նախագծեր կիրականացվեն: «Ադրբեջանում արդեն գործում է հայերեն լեզվով ԶԼՄ։ Հայաստանն այդ հարցում ևս զիջում է Ադրբեջանին։ Այդ ուղղությամբ՝ հայերեն լեզվով գործունեություն ծավալելով, մենք մեր տոլերանտություն ենք ցուցադրում»։

No comments: