Saturday, March 5, 2011

Էրդողանը Սլովենիայում ճանաչվել է տասնամյակի պետական գործիչ

News.am. 5-3-2011- Սլովենիան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «Տասնամյակի պետական գործիչ» մրցանակ: Մերձավոր Արեւելքի եւ Բալկանների գծով հետազոտական ինստիտուտը, որը գործում է Սլովենիայում, այս տարի Թուրքիայի վարչապետին կշնորհի աշխարհի ամենալավ պետական գործիչ մրցանակը: Այս մասին հայտարարել է Սլովենիայի ղեկավար Բորուտ Պախորը` Անկարա կատարած իր այցի ժամանակ:
Վարչապետ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Սլովենիայի իր կոլեգայից նման լուր ստանալու կապակցությամբ: Նա հայտարարել է. «Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել: Մտածում եմ, որ մրցանակը կստանամ Սլովենիա կատարելիք իմ այցի ժամանակ, որը նախատեսում եմ իրականացնել մոտ ժամանակներս»:

No comments: