Diplomat.am. 7-3-2011- «Դա պատահար չէ` դա Ադրբեջանի քաղաքականությունն է», - հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` մեկնաբանելով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը, որի արդյունքում հայ զինծառայող էր զոհվել: «Ակնհայտ է, որ նման պատահարներով Ադրբեջանը մշտապես փորձում է սրել իրավիճակը և այն նախապատերազմյան իրավիճակում պահել», - ասել է նա` հավելելով, որ Հայաստանի քայլերը համարժեք չեն Ադրբեջանի քաղաքականությանը:
«Ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանը բազմաթիվ սխալներ է թույլ տալիս, որոնցից Հայաստանը չի օգտվում: Ավելին, թվում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու փոխարեն Հայաստանը ներքաշվում է Ադրբեջանի դաշտի մեջ և կրկնում նրա ռազմամոլական հայտարարությունները», - ասել է ՀԱԿ-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, Ադրբեջանը արհամարհում է ղարաբաղյան հակամարտության հետ կապված ՄԱԿ-ի 4 բանաձևերը, իսկ Հայաստանը տվյալ հանգամանքները չի օգտագործում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment