ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը նա այցելել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար եւ մասնակցել այնտեղ անցկացված հոգեւոր արարողությանը, որից հետո Բակո Սահակյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, ինչպես նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում:
Հանդիպումից հետո երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին:
Նույն օրը Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ «Սատար Ղարաբաղի» միության վարչական անդամների հետ եւ քննարկել կազմակերպության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նա Արցախի շենացման գործում սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը համարել է կարեւոր եւ պահանջված նաեւ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից:
Հանդիպումներին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment