Monday, March 7, 2011

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

”Ժառանգություն” կուսակցության պատգամավորների և շարքային քաղաքացիների դեմ, մարտի 3-ի բողոքի ցույցի ընթացքին, ՀՀ ոստիկանական ուժերի կիրառած խոշտանգումն ու անհարգալից վերաբերումը, լուրջ սպառնալիք է` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հանգամանքի, ՀՀ կայունության և անվտանգության, մարդու և խոսքի իրավունքի և բնականաբար` երկրի միջազգային վարկի դեմ ուղղված:

Սթափության կոչ ենք ուղղում ՀՀ իշխանության պատասխանատու մարմիններին, ՀՀ ԱԺ նախագահության, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին ու նաև ԱԺ անկախ պատգամավորներին, ակնկալելով, որ նրանք կստանձնեն օրենքով սահմանված իրենց պատասխանատվությունը և Ազգային ժողովի պատգամավորի հանգամանքի դեմ կատարված այս ոտնձգությունը նախադեպ չի ծառաելու:

Անվերապահորեն զորակցում ենք խոշտանգված պատգամավորներին, անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից և հայացքներից:

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

No comments: