HayNews.am. 7-3-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Ռուսաստան կժամանի մարտի 15-ին: Այս մասին հայտնում է Sabah-ը` հղում կատարելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Սալեհ Քափուսուզին:Վերջինիս խոսքերով, Էրդողանի այցից առաջ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի այցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը: Քափուսուզը նաև հույս է հայտնել, որ այցագրային ռեժիմի վերացումից հետո ռուսաստանցի զբոսաշրջիկների նոր հոսք կարձանագրվի:
Որոշ փորձագետներ Էրդողանի այցը կապում են նաև Սոչիում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև կայացած եռակողմ հանդիպման հետ, որի ժամանակ քննարկվել էր արցախյան հիմնախնդրը:
Որոշ փորձագետներ Էրդողանի այցը կապում են նաև Սոչիում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև կայացած եռակողմ հանդիպման հետ, որի ժամանակ քննարկվել էր արցախյան հիմնախնդրը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment