Tuesday, March 1, 2011

Հայ և թուրք ժողովուրդների բարեկամության հուշարձանը քանդվելու է Ալիևի խնդրանքով

Diplomat.am-2011-3-1- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է քանդել հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը: Այդ մասին ասել է Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ում նախաձեռնությամբ մի քանի տարի առաջ կանգնեցվել էր տվյալ հուշարձանը:

«Տվյալ հուշարձանը ցանկանում են քանդել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքով: Մենք նավթային և գազային կախվածության մեջ ենք գտնվում նրանցից, ինչը և հիմնական պատճառն է հանդիսանում», - ասել է Ալիբեյօղլուն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստին դրվել էր տվյալ հուշարձանի ապամոնտաժման հարցը: Արդյունքում խորհրդի 23 անդամներից ապամոնտաժմանը կողմ են քվեարկել 19, իսկ դեմ` 4 հոգի:

Իր հունվարյան այցի ընթացքում Էրդողանը «հրեշավոր» էր բնութագրել հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը և հրամայել էր քանդել այն:

No comments: