«Մենք մեր պատրաստակամությունը միշտ էլ հայտնել ենք: Եթե կողմերը մեզ դիմեն օգտագործելու չեզոք միջնորդի մեր կարգավիճակը, մենք պատրաստ ենք հայրենադարձման նման գործողություններ իրականացնել:
Նշենք, որ Ներկայումս Ադրբեջանում են գտնվում 6 հայ ռազմագերի եւ 6 քաղաքացիական անձինք: Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը:
Ադրբեջանի տարածքում են գտնվում Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանն անցած տարվա հունվարին: Ադրբեջանական գերության մեջ է նաեւ Հայաստանի երիտասարդ մի քաղաքացի, որի գոյության մասին միայն վերջերս է հայտնի դարձել:
Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնվում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հուսեյնովը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները մարտի 5-ին Սոչիում հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են
-Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը
-Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment