Diplomat.am. 7-3-2011- Վերջին շրջանում միջազգային փորձագետները շատ են խոսում ղարաբաղյան հակամարտության ռազմական հանգուցալուծման մասին:
Միջազգային ճգնաժամային խումբը բավականին բարձր է գնահատել պատերազմի հավանականությունը և միևնույն ժամանակ ընդգծել, որ «հանկարծակի պատերազմ» չի լինի: Ադրբեջանական «Թուրան» գործակալության ներկայացուցիչ, քաղաքագետ Թոգրուլ Ջուվարլիի կարծիքով այդ սպառնալիքը կա, որտեղ հիմնական խնդիրը գրավյալ տարածքներն են: Ցանկացած կոշտ դիրքորոշում մեծացնում է պատերազմի հավանականությունը, ինչն, անկասկած, կործանարար է Հարավային Կովկասի համար: Եվ որպեսզի դա չլինի, պետք է քայլ առ քայլ ամրապնդել նվազագույն վստահությունը, և ոչ թե հակամարտող կողմերից պահանջել պիոներական խոստումներ տալ ուժի չկիրառման մասին: Երբ ես խոսում եմ վստահության ամրապնդման մասին, ես նկատի ունեմ, որ պետք է դադարեցվի այնպիսի տերմինների խաղը, ինչպիսին է, օրինակ, «ազատագրված տարածքներ» կոչվածը: Ժամանակին Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի հասկացությունն անգամ Ադրբեջանում բավականին սուր էր ընդունվում, իսկ ազատագրված տարածքներն էլ ավելի ցցուն են: Ինձ նաև անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ բանակցային գործընթացի այս փուլում ՄԽ համանախագահներին չի հաջողվում հետ տանել դիպուկահարներին շփման գծից. չէ՞ որ դա մարդկանց կյանքեր է խլում և այդ վիճակը երբեք չի ավարտվի:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով տեղի է ունենում հակամարտության կողմերի դիրքերի վերադասավորում։ Ոչ ոք չի կարող ասել, թե պատերազմ չի լինի, սակայն հայկական դիվանագիտական կորպուսի ջանքերի և աշխարհում նոր տրամադրությունների շնորհիվ պատերազմի վերսկսման հավանականությունն այս տարի նվազել է :
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալո–Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի համակարգող Ալեքսանդր Սկակովը մեկնաբանել է ՌԴ վարած քաղաքականությունը Հարավկովկասյան տարածաշրջանում։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանին ձեռք է տալիս «ստատուս–քվոն», և նրան Կովկասում խաղաղություն է հարկավոր։
Սակայն քաղաքագետի կարծիքով՝ շատ մեծ է պատերազմի հավանականությունը։ Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ոչինչ չարվի, ընդ որում՝ բարձր մակարդակով, ապա աշնանը պատերազմի վտանգը կմեծանա։ Սկակովը վստահ է, որ Ռուսաստանն այս պահին մինչև վերջ չի հասկանում Լեռնայն Ղարաբաղում պատերազմական սցենարի իրականացման դեպքում իր սեփական շահերին սպառանացող վտանգը։
Անդրադառնալով պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին՝ Սկակովն ընդգծել է, թե պատերազմը կլինի կարճ՝ երկու շաբաթից ոչ ավելի։
–Ավելին պատերազմել թույլ չեն տա,–ասել է նա։
Ենթադրվում է, որ կմիջամտեն կողմանկի ուժերը։ Քաղաքագետի կարծիքով՝ կողմերից և ոչ մեկը պատերազմի ժամանակ չի կարող առավելություն ստանալ և չի կարող լուծել իր առջև դրված հանձնարարությունները։
Պատերազմից հետո, ըստ քաղաքագետի, սցենարը կշարունակվի տարածաշրջան խախաղապահ ուժեր մտցվելով։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment