Panorama.am. 5-3-2011- «Այս հայտարարությունը վերջին 1-1.5 տարիների ընթացքում կայացած հանդիպումների փոքր արդյունքներից է, ինչը ցույց է տալիս, որ կողմերը ցանկանում են գործընթացը շարունակել, այլ ոչ թե դիմել կոշտ միջոցների: Չնայած դրան, չեմ կարծում, որ Ադրբեջանը երկու կողմերի շփման գծում այլևս չի դիմի սադրիչ գործողությունների»,- անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների տարածած հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարկարովը:Նրա խոսքերով` միաժամանակ պետք է գիտակցենք, որ հայտարարությունից բխող նույնիսկ այսպիսի դրույթներն այն անհրաժեշտությունն է, որն իրենից պահանջում է ոչ միայն բանակցային գործընթացը, այլ այն հանրությունը, որը բանակցային գործընթացում հանդես է գալիս որպես միջնորդ:
«Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ կողմերը նույնիսկ նվազագույն քայլերով այնպես են անում, որպեսզի զարգացումներն առավել «չտաքանան»: Այս հանդիպումը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, կողմերը կարող են թեկուզ փոքր հարցերում հասնել համաձայնության»,- ընդգծեց Ա. Մարկարովը:
Այնուհետև քաղաքագետը հավելեց. «Ադրբեջանն այս հայտարարությունից պետք է հետևյալ եզրակացությունն անի. մտածել ու գործել առավել ռացիոնալ, իսկ այդ ռացիոնալությունը թելադրում է գնալ մի ճանապարհով, որք անկանխատեսելի միջադեպերի չի հանգեցնում»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment