Monday, March 28, 2011

Էրդողանն ու «առույգության գաղտնիքը»

HayNews.am. 28-3-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը բացել է իր «առույգության գաղտնիքը»: Այս մասին փոխանցում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Թուրք լրագրողները Մոսկվա թռչելու ժամանակ հետաքրքրվել են, թե ինչպես է Էրդողանը դիմանում գերծանր աշխատանքային գրաֆիկին, ինչին ի պատասխան վերջինս նշել է. «Գաղտնիքը շագանակի մեղրն է»:
Օդանավում գտնվող լրագրողներից մեկը, ով իրեն թույլ է զգացել, Էրդողանի խորհրդով փորձել է այդ դեղամիջոցը, ինչ էլ օգնել է նրան:

No comments: