News.am. 7-3-2011- Թուրքիայի Էրզրում քաղաքում հունվարի 27-ից փետրվարի 6-ը անցկացված 25-րդ Ձմեռային ունիվերսիադայի խաղերի բացման եւ փակման ժամանակ օգտագործվել է մի դեկորացիա, որը նույնությամբ կրկնել է Երեւանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանը:
Թուրքական Nethaber-ի փոխանցմամբ` Ձմեռային ունիվերսիադայի ընթացքում Հայոց ցեղասպանության հուշարձանի կրկնօրինակած դեկորացիան սկանդալի առիթ է դարձել նախ Էրզրումում, այնուհետ` ամբողջ Թուրքիայում:
Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության Էրզումի նահանգային կառույցի ղեկավար Զեքաի Քայան հայտարարել է, թե Ձմեռային խաղերի ընթացքում մարզադաշտում օգտագործված դեկորացիայի նմանությունը Հայոց ցեղասպանության հուշարձանի հետ, իրենց կուսակցության օրակարգ է մտել, եւ խնդրի հետ կապված աշխատանքներ են ընթանում:
«Այդ դեկորացիան Էրզրումին ուղղված ինչ որ խաղի մի մա՞ս է, թե՞ արվեստի մի նախագիծ: Եթե արվեստի նախագիծ է, դա ի՞նչ է խորհրդանշել: Մենք այդ հարցով ուսումնասիրություններ ենք սկսել»,-ասել է թուրք ազգայնականը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment