Այդ ռեփ երգը քննադատության է ենթարկում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ հարց է ուղղում ունկնդիրներին, թե նրանք ուզո՞ւմ են ունենալ ազնիվ կառավարություն, որն ուշադրություն կդարձնի այնպիսի խնդիրների, ինչպիսին է գործազրկությունը:
Նշենք, որ հարցումների համաձայն, որը հրապարակել է թուրքական Aksam թերթը, ընտրությունների անցկացման դեպքում այս պահին «Ազգայնական շարժումը» կստանար ընտրողների 14 տոկոսի քվեն, իսկ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ 44 տոկոսի քվեն:
Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան այս տարվա հունիսի 12-ին:
No comments:
Post a Comment