Tert.am. 24-3-2011- «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության և Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի առաջնորդները «քաղաքացիական անհնազանդության» մասին որոշում են կայացրել և պատրաստվում են անժամկետ զանգվածային նստացույցեր անցկացնել Թուրքիայի ողջ տարածքում։ Այս մասին է գրում թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը։
«Մենք չենք համաձայնի, որպեսզի քրդական հարցի լուծումն անընդհատ հետաձգվի։ 2012թ. քրդական հարցը Թուրքիայում պետք է թևակոխի լուծման փուլ։ Քաղաքացիական անհնազանդության մասին որոշմամբ մենք ցանկանում են միջամտել այդ գործընթացին, քանի որ դա է մեր ժողովրդի ուղերձը»,– հայտարարել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը՝ նշելով այն 4 նախապայմանները, որոնց կատարման դեպքում միայն կդադարեցվեն ակցիաները։
«Մենք իշխանություններին քրդական հարցի կարգավորման համար առաջարկում ենք իրականացնել հետևյալ քայլերը՝ քրդերենով ուսուցում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ռազմական և քաղաքական գործողությունների անհապաղ դադարեցում և ընտրական 10%-անոց շեմի իջեցում։ Եվ քանի դեռ իշխանությունները չեն իրականացրել այս 4 պահանջները, մենք մեր ժողովրդի հետ միասին, նրա կողքին շարունակելու ենք ակցիաներ անցկացնել»։
Դեմիրթաշը տեղեկացրել է, որ առաջին զանգվածային նստացույցն իրենք անցկացնելու են այսօր Դիրաբեքիրում։
Իր հերթին Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի առաջնորդ Ահմեթ Թուրքը Դեմիրթաշի 4 պահանջներին ավելացրել է ևս մեկը՝ ազատ արձակել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։
«Այս օրը պայքարի և ազատության օրն է։ Քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները, ներառյալ PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, մենք պայքարելու ենք։ Հարգարժան Օջալանը խնդրի լուծման իր առաջարկներն է արել, որոնք համընկնում են հարցի կարգավորման առնչությամբ մեր ունեցած դիրքորոշմանը։ Այսօր ոչ ոք չի կարող կանգնել քուրդ ժողովրդի ճանապարհին»,– հայտարարել է Ահմեթ Թուրքը։

No comments:
Post a Comment