Thursday, March 24, 2011

Ապրիլին Հայաստան կայցելի Վրաստանի ԱԳ նախարարը

Tert.am. 24-3-2011- Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին (Tengiz Sharmanashvili)`հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորել է նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Շարմանաշվիլին իր նշանակալի ներդրումը կունենա Վրաստանի հետ բազմաբոնվանդակ համագործակցության առավել զարգացման գործում, որը հիմնված է երկու հարևան ժողովուրդների բազմադարյա բարեկամությամբ:
Վրաստանի դեսպանը վստահեցրել է, որ ջանքեր չի խնայի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման և ընդլայնման համար:
Նալբանդյանը ողջունել է հաջորդ ամիս նախատեսված իր վրացի գործըկներոջ՝ Գրիգոլ Վաշաձեի այցելությունը Հայաստան:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

No comments: