Sunday, October 30, 2011

Ձմերուկը նիհարեցնում է և պաշտպանում աթերոսկլերոզից

Tert.am. 29-10-2011- Գիտնականները բացահայտել են ձմերուկի նոր, նախկինում անհայտ հատկանիշները: Պարզվում է` շատերի համար սիրելի այս պտուղը ոչ միայն համեղ է, այլև օգտակար: Այս մասին գրում է The Times of India-ն:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձմերուկը կարող է նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման վտանգը:
Կենտուկիի համալսարանի գիտնականները հետազոտությունը իրականացրել են մկների վրա: Նրանց նստեցրելեն հատուկ խոլեստերինի բարձր մակարդակով դիետայի վրա: Ընդ որում, մկների մի խմբին տվել են ձմերուկի հյութ, իսկ մյուս խմբին`սովորական ջուր: 8 շաբաթ անց, գիտնականները կշռել են մկներին և համեմատել ստացած արդյունքները:
Արդյունքում`այն մկները, ովքեր ձմերուկի հյութ էին խմել, ավելի քիչ են կշռել: Ընդ որում`մկանային զանգվածը նրանց մոտ չէր նվազել, իսկ խոլեստերինի պարունակությունը արյան մեջ զգալիորեն նվազ է եղել, բացի դրանից,նրանց աթերոսկլերոտիկ ախտահարումները ավելի քիչ են եղել: Այսպիսով` ձմերուկի հյութը կանխում է ճարպային զանգվածի առաջացումը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և դրական ազդեցություն է թողնում արյունատար անոթների վրա` նվազեցնելով աթերոսկլերոտիկ ախտահարումները:

No comments: