Sunday, March 6, 2011

«Boom-boom»-ը հաղթեց. «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը հանդես կգա այդ երգով

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին հանդես կգա «Boom-boom» երգով: Երգն ընտրվեց քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը 70 երգերից ընտրել էր լավագույն 4-ը: «Boom-boom» երգի երաժշտության հեղինակներն են Հայկ Հարությունյանը և Հայկ Հովհաննիսյանը , խոսքերը գրել է Սոսի Խանիկյանը:
Մյուս երգերը, որոնց միջև պետք է ընտրություն կատարվեր, «Good-bye»-ն էր (հեղ. Մարթին Կեսիչի. Գերմանիա), «Ayo»-ն (հեղ. ԴերՀովա. Հայաստան) և «Hi» երգը (հեղ. Վահրամ Պետրոսյան/Մարիամ /Lazzaro. Հայաստան):
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցած երգի ընտրությանը Էմմիին իրենց զորակցությունը հայտնեցին նախորդ տարիներին «Եվրատեսիլ» երգի մրցույթներում Հայաստանը ներկայացրած երգիչները` Սիրուշոն, Անդրեն և Հայկոն: Նրանց թվում, սակայն, չկար «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը: Որպես հրավիրված ելույթ ունեցավ նաև Աբրահամ Ռուսոն: Ելույթից հետո նա շնորհավորեց Էմմիին` հույս հայտնելով, որ նա Հայաստանին հաղթանակ կբերի մրցույթում:

No comments: