Panorama.am. 8-4-2011- Ադրբեջանի Քաղաքական տեխնոլոգիաների և նորարարությունների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդողլուն մամլո ասուլիսի ժամանակ Իրանի անկախ քաղաքականության մասին հանդես է եկել բացահայտ վիրավորական մեկնաբանություններով:Այդ մասին տեղեկացնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:
«Իրանն Ադրբեջանի Հանրապետությունում խռովություններ առաջացնելու համար նույնիսկ պատրաստ է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ փոխգործակցություն ունենալ»,-նկատել է ադրբեջանցի քաղաքագետը:
Հոդվածում նաև նշվում է, որ Մուբարիզ Ահմեդոլուն նպատակ ունի առաջիկայում պանթյուրքիստական խմբերի և հակաիրանական գործունեությամբ զբաղվող այլ միությունների հրավիրել կենտրոն և Ադրբեջանում Իրանի դեսպանության առջև հավաք կազմակերպել:
Հիշեցնենք, որ իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` վերջերս Բաքվի համալսարանի դասախոս Ֆիքրեթ Սադիկովը Իրանի հյուսիսային նահանգներն անվանել էր «Հարավային Ազերբայջան», այնուհետև առաջարկել էր Իրանի թյուրքախոս բնակչության համար հատուկ հեռուստատեսային ալիք ստեղծել և հոգեբանական ազդեցություն գործելով վերջիններիս վրա` հրահրել, որպեսզի իրանական տարածքներն անջատվեն Իրանից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment