Քաղաքագետ Իգոր Մուրադյանը մեր խնդրանքով մեկնաբանել է ներկայիս իրավիճակը, երբ Հարավային Կովկասում, այդ թվում ղարաբաղյան խնդրով, նկատվում է Ռուսաստանի ակտիվություն, եւ միաժամանակ` ԱՄՆ պասիվություն ու անտարբերություն է ցուցաբերում տարածաշրջանի հանդեպ, ընդ որում` մի քանի ուղղություններով: Ինչի՞ կարող է անգեցնել նման իրավիճակը:
- Քաղաքականության մեջ ոչինչ այնքան ծիծաղելի ու այլանդակ չէ, որքան ոչ կոմպետենտությունը, հատկապես խոշոր տերությունների առաջնորդների ու ղեկավարների ոչ կոմպետենտությունը: Մենք հնարավորություն ունեինք համոզվելու, թե ինչպես անհրաժեշտ կոմպետենտության բացակայությունը հանգեցրել է պետությունների փլուզման, ռազմաքաղաքական ու տնտեսական աղետների: ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում պետության գլուխ են անցել վատ, անպետք մենեջերներ, որոնք մեծ քաղաքականությունը փորձում են փոխարինել պոպուլիստական նշանակության առանձին, մասնավոր նախագծերով:
Բարաք Օբաման կարող էր աշխատել որպես առողջապահության նախարարությունում կառավարիչ, եւ դա բավարար կլիներ այդ ոլորտում ապահովագրական քաղաքականության նրա գաղափարների քարոզչության համար: Դմիտրի Մեդվեդեւը պարզապես փոքր, էպատաժային <առաջ ընկնող> է, ում տեղը որեւէ ոչ կառավարական կազմակերպությունում է, որ գոյատեւում է արտասահմանյան դրամաշնորհներով:
Երկու ահռելի երկրներն ու նրանց հասարակությունները վերապրում են խոր սոցիալական ու իմաստային ճգնաժամ, եւ երկուսում էլ նախագահի պաշտոնին հայտնվել են անցումային փուլի ժամանակավոր անձնավորություններ: Սակայն, ինչպես սովորաբար լինում է, ժամանակավորները, որոնք դրվել են դադարը զբաղեցնելու համար, որոշել են, որ իրենք իրականում քաղաքական գործիչներ են եւ կոչված են լուծել գլոբալ խնդիրներ: երբ նման <քաղաքական գործիչները> հայտնվում են այնպիսի երկրների իշխանության գլուխ, ինչպիսիք են Իտալիան կամ Թուրքիան, տհաճություններն ավելի քիչ չեն, սակայն դրանք միայն <փոքր աղետներ> են, սակայն ԱՄՆ եւ Ռուսաստանը համաշխարային միջուկային տերություններ եւ գլոբալ աշխարհքաղաքականության սուբյեկտներ են:
Ներկայիս ողջ այս կազուսը սկսել է ոչ Ռուսաստանից, եւ առավել եւս ոչ էլ Մեդվեդեւից: Մարդը, ով իրեն անվանում է Ռուսաստանի նախագահ, ընդամենը դեկորատիվ տիկնիկ է, ում ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում փորձում են ներկայացնել որպես լուրջ գործընկերոջ, եւ 80-ականների կեսերի նմանությամբ, նրան առաջարկել են <յուրային տղայի> հավաստագիր: Խնդիրն այն է, որ մինչ այժմ չկազմավորված ու շփոթահար ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը փորձում է գծել <առաջնահերթ խնդիրների> ոմն նոր սխեմա, որը հռչակագրային մակարդակում թվում է որպես պրագմատիկ արտաքին քաղաքականություն, որը ԱՄՆ-ին ազատում է ավելորդ հավակնություններից, սակայն իրականում իրենից ներկայացնում է ընդամենը լավ մոռացված <ինքնամեկուսացման> քաղաքականությունը:
Իհարկե, <ինքնամեկուսացման> իրավունք ունի ցանկացած պետություն, սակայն ԱՄՆ դեպքում նման անունով գնացքը վաղուց գնացել է: Ժամանակակից աշխարհում նույնիսկ <դասական> չեզոք պետությունները քաղաքական քարտեզին չունեն պատվավոր տեղ: Ընդհանուր առմամբ, <ինքնամեկուսացման> մասին բանավեճը զգալիորեն ավելի բարդ ու բազմակողմ է, քան թույլ է տալիս այս հարցազրույցը, սակայն տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում այդ խնդիրը քննարկելը թույլ է տալիս պարզել այնքան բան, որոնց մասին անհրաժեշտ պատկերացումներ չունեն շատ հայտնի փորձագետներ Վաշինգտոնում:
Ամերիկացիներին շարունակում է թվալ, որ նրանք առայժմ շարունակում են Կենտրոնական Ասիայում սեփական դիրքերն ուժեղացնելու կուրսը, որտեղ, այնուամենայնիվ, ուժեղանում է այլ խաղացողների դերը, իսկ Հարավային Կովկասի մասով ԱՄՆ որոշել է իրեն ոչ ասկանալի ձեւով պայմանավորվել Ռուսաստանի հետ:
Ամեն ինչ սկսեց այն բանից, որ 2008 թ. Թուրքիան ու Ռուսաստանը հանդես եկան ընդդեմ Սեւ ծովի ավազանում ԱՄՆ դիրքերի ուժեղացման: ԱՄՆ շատ շուտով արգելակեց, իսկ հետո էլ ընդհանրապես կանգնեցրին իրենց ծրագրերը Սեւ ծովում եւ Հարավային Կովկասում: Իհարկե, ավելի հեռու հեռանկարում ամերիկացիները որոշակի ծրագրեր ունեն, կապված այս տարածաշրջանների հետ, սակայն դրանք ընդամենը ծրագրեր ու ենթադրություններ են, իսկ ներկայիս իրականության մեջ ամերիկացիները ստիպված են համեստ հույսեր փայփայել, որ Թուրքիան ու Ռուսաստանը կբախվեն տարածաշրջանում նոր դիրքեր ձեռք բերելու ձգտումներով:
Հենց դրա վրա էլ հենվում են ամերիկյան քաղաքականության մեջ, Թուրքիայի <զսպման> վատ ծավալված ռազմավարության հարցում, ճիշտ նման կերպ էլ, թե ինչպես են ամերիկացիները մոբիլիզացնում արաբական առաջատար երկրներին Թուրքիային հակազդելու հարցում: Սակայն այն, որ ամերիկացիները անձնել են Կովկասը, թեկուզ եւ մոտ հեռանկարում, միանշանակ է: Իհարկե, ԱՄՆ այս դիրքորոշման առաջին զոհերը դարձավ ոչ թե Հայաստանը, այլ Վրաստանն ու Ադրբեջանը:
Հարավկովկասյան միջանցքով անցնող ռազմական տրանզիտն ու էներգահաղորդակցությունները կորցնում են իրենց նշանակությունը, կապված Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածությունների հետ: ԱՄՆ եւ Ռուսաստանը ճանաչել են միմյանց իրավունքներն ու ազդեցության ոլորտները Վրաստանում ու Ադրբեջանում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ԱՄՆ նախընտրեց Ռուսաստանին ու Թուրքիային թողնել հերթական անգամ բաժանել Հայաստանը, եւ ամերիկացիները փորձում են ավաքել փշրանքները, որ անհրաժեշտ է քաղաքական դեմքը պահելու համար:
Պետք է, իհարկե, ուշադրության առնել, որ Ռուսաստանի ու ԱՄՆ միջեւ պայմանավորվածությունների գլխավոր ասպարեզն ամենեւին էլ Կովկասը չէ, այլ առաջին հերթին Իրանը, եւ հնարավոր է Կենտրոնական Ասիան, ինչպես նաեւ հրթիռների թեման:
ԱՄՆ-ում այս ամոթալի քաղաքականությունն, իհարկե, հմտորեն օգտագործվելու է ընդդիմության կողմից, որը մանրամասն ու հետեւողական կուտակել է պաշար քարոզչության եւ ներկայիս վարչակարգի վրա ճնշում գործադրելու համար: Կա տեսակետ, որ ներկայիս վարչակարգի որոշ բարձրաստիճան ֆունկցիոներներ երկրի ղեկավարությանը բառացիորեն րում են արտաքին քաղաքական աղետի ու խայտառակության, իրենց համար երաշխիք ու տեղ ապահովելու համար ապագա հանրապետական վարչակարգում:
Ի դեպ, նման ելքի են մղում ամերիկացիներին նաեւ նրանց եվրոպական գործընկերները: Կարծես թե եվրոպացիները ձգտում են առավել նախընտրելի դիրքեր ձեռք բերել արտաքին քաղաքականության մեջ եւ քիչ ինչ նեղել ԱՄՆ-ին, սակայն, իրականության մեջ բրիտանա-ֆրանսիական քաղաքականությունը ձգտում է ԱՄՆ-ին պահել տարածաշրջանային ուղղություններով եվրոպական խնդիրների ուղեծրում, ցուցադրելով ոչ միայն ամերիկյան քաղաքականության հերթական տապալումները, այլեւ ԱՄՆ կախվածությունը Եվրոպայի հանդեպ պարտավորություններից, այո, հենց կախվածությունը:
Միաժամանակ, եվրոպացիները փորձում են նման քաղաքականություն վարել Ռուսաստանի հանդեպ, նրան պաելով որոշակի հեռավորության վրա: Եւ եվրոպացիների խնդիրներից մեկը հենց ռուս-ամերիկյան այդ <բեռնումը> թույլ չտալն է առարկայական բովանդակությամբ:
Հարց է առաջանում` ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ այս քաղաքական չգոյությունից:
Կիրառենք պատկերավոր արտաhայտություններ, սակայն խոսքը բացարձակ կոնկրետության մասին է: Նախեւառաջ, պետք է խառնել բոլորի խաղաքարտերը, ովքեր մասնակցում են այս հիմար խաղին, որ կոչվում է Մադրիդյան սկզբունքներ: Հայաստանի քաղաքական ղեկավարները, ովքեր թույլ են տվել այս փաստաթղթավորված սկզբունքերի ծնունդը, եւ այդպիսով Հայաստանին հարկադրել կապիտուլյացիայի, համարվում են հանցագործներ, ինչպես եւ նրանք, ովքեր hետեւում են այս կործանարար քաղաքականությանը:
Երկրորդ խնդիրը պետք է դառնա այն, ինչ անվանվում է ասիմետրիա համաշխարային քաղաքականության մեջ: Անհրաժեշտ է օգտագործել եղած հնարավորությունները <անհատների վրա հարձակվելու> համար: <Անհատները> ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում գործնականում ապացուցել են Հայաստանը մահվան հասցնելու նախագծին ներգրավվելու պատրաստակամությունը: <Անհատները> պետք է հասկանան, որ դա իրենց վրա թանկ է նստելու: Տասնամյակների ընթացքում հայկական կառույցները գիտակցաբար խուսափել են այս քաղաքականությունից, թեեւ այդ մեթոդներից օգտվել են ով ասես, պատկառելի ակումբներից մինչեւ արմատականներ:
Երկու տասնամյակի ընթացքում հայկական կառույցները, որ հետապնդում էին ոչ այնքան հասկանալի նպատակներ, ոչ մի քայլ չեն արել այս ուղղությամբ: <Փորձի> համար չգիտես ինչու ընտրվել է Մեթյու Բրայզայի անձը` ամերիկացի դիվանագետ ու ֆունկցիոներ, որի հետ կապված են միայն Կովկասում ԱՄՆ նախորդ վարչակազմի դրական գործողությունները: Բրայզայի խնդիրն, անշուշտ, կապված է թե հանրապետականների, թե դեմոկրատների ճամբարի որոշ մարդկանց նպատակների հետ, որոնց անունները կարելի է արտաբերել: Սակայն, չէ որ անհրաժեշտ է վարել սեփական քաղաքականություն, եւ արձակվել մեր դժբախտությունների իրական մեղավորների վրա, ովքեր նստած են ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Մոսկվայում:
Ինչ որ մեկը կարող է ասել, որ նման հարձակումները դատարկ բան են եւ ոչնչի չեն հանգեցնի: Իսկ դուք փորձե՞լ եք այդպիսի քաղաքականություն անել: Երկու պիգմեյ վերաբեռնվել են եւ սպասում են լուծման, երկուսի քթի տակ էլ նախագահական ընտրություններ են: Այնպես պղտորենք, որ նրանք երկար հիշեն հոտը սեփական...

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment